Կրկին կրակ է բացվել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
11/10/2022
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան։