«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիայում հայտնաբերվել է մարդ, որը վարակվել է COVID-19-ով 2019-ի նոյեմբերին

12/01/2021

Վերջերս Միլանի համալսարանի գիտնականները հայտնաբերեցին երկրի հյուսիսում բնակվող իտալացի մի կնոջ, որը կորոնավիրուսով (COVID-19) վարակվել էր դեռ 2019-ի նոյեմբերին, «ՌԻԱ Նովոստիի» փախանցմամբ՝ հայտնում է իտալական L’UnioneSarda օրաթերթը:

Բիոպսիայի հիման վրա հետազոտողները պարզել են, որ 25-ամյա կնոջ մոտ առկա է SARS-CoV-2 ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) գենի հաջորդականություն, որը թվագրվում է 2019 թվականի նոյեմբերից:

«Լինում են դեպքեր, երբ COVID-19 վարակի միակ նշանը մաշկի պաթոլոգիան է», – նշում է թերթը՝ վկայակոչելով ուսումնասիրությունը ղեկավարած Ռաֆայել Ջանոտիին:

«Ես մտածում էի ՝ կարո՞ղ ենք արդյոք մաշկի հիվանդություններով հիվանդների մոտ SARS-CoV-2 ապացույցներ գտնել մինչև համաճարակի պաշտոնապես հաստատված փուլը», – ասել է Ռ. Ջանոտին ՝ ավելացնելով, որ մաշկի վրա «COVID-19»-ի «հետքեր» են հայտնաբերել:

Զեկույցում ասվում է, որ սա «մարդկանց մեջ SARS-CoV-2 վիրուսի առկայության ամենահին վկայությունն է»: