«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում կորոնավիրուսի հնդկակական շտամի 18 դեպք է արձանագրվել

16/06/2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով` Վրաստանում Քովիդ 19-ի հնդկական շտամի արդեն 18 դեպք է արձանագրվել: Այս մասին նա խոսել է Առողջապահության նախարարությունում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է aliq.ge-ն։

«Վարակվածները հիմնականում մեր քաղաքացիներն են, որոնք վերադառնում են այլ երկրներից: Շտամը բավական արագ տարածվում է երիտասարդների շրջանում»,- ասել է նա:

Իմնաձեն նշել է նաև, որ երկրում տարածված է բրիտանական շտամը, իսկ հիմա սկսվել է նաև հնդկական շտամի շրջանառությունը: