«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիական ամսագրերն ու թերթերը ոչնչացնում են Լեոյին. Սերխիո Ագուերո

17/02/2022

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն Լիոնել Մեսսիին ուղղված քննադատություններն անվանել է անհիմն։
«Շատ անհաջող իրացրեց 11 մետրանոցը Մեսսին, բայց նա շատ լավ խաղաց։ Ես սա չեմ ասում նրա համար, որ նա իմ ընկերն է: Պարզապես Մեսսին իսկապես շատ լավ խաղաց: Նա ակտիվ էր ու անկանխատեսելի։ Ցավալի էր 11 մետրանոցի դրվագը, բայց դա կարող է պատահել բոլորի հետ։ Դրանից հետո նա հիանալի էր: Ֆրանսիական ամսագրերն ու թերթերը ոչնչացնում են Լեոյին։ Հիմարների հավաքածու է: Նախատեսված հարցազրույց ունեի ֆրանսիական ամսագրի հետ, բայց ես հրաժարվեցի, քանի որ ես աջակցում եմ Մեսսիին: Ես զայրացած եմ»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Olé-ն։