«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՕՊԵԿ-ի ղեկավարն ՕՊԵԿ+-ի անդամներին կոչ է արել հետեւել կուրսին եւ պահպանել զգոնությունը

30/03/2022

ՕՊԵԿ+-ի անդամները պետք է «հետեւեն կուրսին» որոշումների հարցում մարտի 31-ին կայանալիք ՕՊԵԿ+-ի նիստին ընդառաջ, որը, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կթողնի նավթի արդյունահանման աստիճանական ավելացման մասին առկա համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն։

Նրա խոսքով՝ ՕՊԵԿ+-ի անդամները պետք է «զգոն եւ ուշադիր լինեն անընդհատ փոփոխվող  շուկայական պայմանների նկատմամբ»:

ՕՊԵԿ+-ը, ամենայն հավանականությամբ, հավատարիմ կմնա մայիսին նավթի արդյունահանման չափավոր ավելացման իր պլաններին, Reuters-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած մի քանի աղբյուր՝ չնայած ուկրաինական ճգնաժամի պատճառով գների աճին եւ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից մատակարարումների ավելացման կոչերին:

«Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին եւս մեկ անգամ էներգիայի սահուն, կայուն եւ անվտանգ հոսք  ապահովել ամբողջ աշխարհի համար»,- ասել է Բարկինդոն: