«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է. Հակոբ Արշակյան

19/01/2021

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։

Այս ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի Հայաստանում և արտերկրում։ Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ձերներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:

Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։ Շուտով նախարարությունը կհայտարարի ձերներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորություների մասին։
 

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա»,- գրել է Արշակյանը: