«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան մինչև տարեվերջ կկրճատի ռազմական ներկայությունը Մալիում

10/07/2021

Ֆրանսիական ռազմական հրամանատարությունը մինչև տարեվերջ կփակի իր բազան Մալիում՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ «Այս գործընթացը կավարտվի 2022 թվականի սկզբին»՝ գրում է Interfax-ը:
Ավելի վաղ Մակրոնը զգուշացրել էր, որ Ֆրանսիան հետագայում ներկա ծավալով չի պայքարի Մալիում ահաբեկիչների դեմ: Նա բացատրել էր, որ ֆրանսիացի զինվորականների ջանքերն այնտեղ բավարար չեն, երկրի իշխանություններն էլ պետք է ակտիվորեն օգնեն ծայրահեղականներից ազատագրված շրջանների բնակիչներին: Ըստ Մակրոնի, սակայն, դա տեղի չի ունենում Մալիում: