«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հունիսի 20-ին կկայանա Կիև-Երևան-Թեհրան հատուկ չվերթ

17/06/2020

Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։ Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից կազմած ցուցակների հիման վրա»,- նշում են դեսպանությունից։

Տոմսի արժեքի, առկա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։

Հունիսի 20-ին ուղևորների պահանջվող քանակի հավաքագրման դեպքում կկայանա նաև Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք, որը կլինի արդեն 6-րդ հատուկ չվերթը։

Մարտի 1-ից մինչև այժմ հայրենիք է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի:

Աղբյուրը` Armenpress, Լիլիթ Դեմուրյան

Կայքը` Generalnews.am