«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այգեստանում հայտնաբերվել է դանակի 3 հարված ստացած տղամարդու դի, կողքին՝ նամակ

15/04/2022

Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը,  ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։ 

Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։  Վերջինս, զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։ 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։