«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի, հաղթելու ենք. Արթուր Ութմազյան

08/11/2020

«Սիրելինե՛րս, պատերազմ է, հայրենական պատերազմ: Ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ սահմանին մեր տղաները հերոսաբար կռվում են: Կռվում են խրամատներում, բայց չմոռանանք, որ խրամատներն անցնում են նաև մեր սրտերում, անցնում են նաև թիկունքով, և դրա համար յուրաքանչյուրս, ատամները սեղմած, հաղթանակի հավատով լցված, հաճախ արցունքները աչքներիս, ամեն մեկս իր տեղում, ամեն մեկս մեր ուժերի ներածին չափով և անգամ չներածին չափով սատար լինենք մեր զինվորին, հերոսական մեր զինվորին, հայրենիքին:

Եվ հիշե՛ք, հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի, հաղթելու ենք»,- Կառավարության հրապարակած տեսանյութում ասում է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: