«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինացի պատգամավորը ողջունել է Հայոց ցեղասպանության մասին Ջո Բայդենի ուղերձը

26/04/2021

Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:

«Ես ողջունում է Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Ցեղասպանությունը կատարվել է 106 տարի առաջ Օսմանյան կայսրության ուժերի կողմից ընդդեմ հայերի և դա շարունակում է մնալ սարսափելի պահ 20-րդ դարի պատմության մեջ: Եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և երբեք չմոռանանք մարդկության դեմ կատարված հանցագործությունները, որոնք արյունոտեցին մարդկության ոչ վաղ անցյալը: Մենք չենք մոռանա դա և մենք մեր հիշողություններում ընդմիշտ կպահենք հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը»: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Դանիել Գեորգեն: