«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 18 հազար 274 նոր դեպք, ապաքինվել է 8400 մարդ

29/01/2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 18 274 նոր դեպք: Վերջին 24 ժամում անցկացվել է 84 762 թեստ, որից 48 320-ը՝ հակագենի արագ թեստով և 34 442-ը՝ «ՊՇՌ»:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 1 միլիոն 145 հազար 508 դեպք: Ապաքինվել է 8 400 պացիենտ, ընդհանուր թիվը՝ 995 328:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս մահերի թիվը 14 911 է:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 704 957 պատվաստում, օրական՝ 8 310:

Կարանտինի ռեժիմում է 35 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 084-ը: