«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ. դրանց ենթարկվելու են նաև նախագահ Ասադն ու նրա կինը

17/06/2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի դեմ «Կեսարի օրենքի» շրջանակում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, պատժամիջոցների կենթարկվեն նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման:

«Այսօր ֆինանսների նախարարությունը և Պետքարտուղարությունը հայտարարում են «Կեսարի օրենքի» շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ 39 որոշման մասին՝ որպես Ասադի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու արշավի մեկնարկ՝ նպատակ ունենալով զրկել նրան եկամուտներից և պատերազմ վարելիս ստացվող աջակցությունից»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ պատժամիջոց է սահմանվում Ասադի և նրա կնոջ նկատմամբ: Ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք սահմանվում են այսպես կոչված՝ «Կեսարի օրենքի» կամ Սիրիայի քաղաքացիների պաշտպանության ակտի (CAESAR Syria Civilian Protection Act) շրջանակներում, չեն տարածվում հումանիտար օգնություն տրամադրելու գործընթացի վրա:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am