«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինսկում բերման է ենթարկվել Հայաստանում տավուշյան իրադարձությունները լուսաբանող հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը

11/08/2020

Նախորդ գիշերը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում բերման է ենթարկվել հայտնի ռուսաստանցի ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, «Русская Весна» լրատվամիջոցի թղթակից Սեմյոն Պեգովը:

«Այս տեսանյութում պատկերված է իմ ընկերոջ ու եղբոր, լրագրող Սեմյոն Պեգովին բերման ենթարկելու կադրերը: Նրան քառշ են տալիս գետնով ձեռքերից բռնած: Գիշերվանից նրա մասին տեղեկություն չկա: Նրա հեռախոսն անհասանելի է»,-հայտնում է «Русская Весна»-ն «Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցին հղելով:

«Русская Весна»-ն նաև կոչ է անում ՌԴ ԱԳՆ-ին ուշադրություն դարձնել Բելառուսում լրագրողների իրավունքների կոպիտ խախտումների վրա:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Սեմյոն Պեգովը ժամանել էր Հայաստան, որտեղ հայ-ադրբեջանական սահմանից՝ Տավուշից լուսաբանում էր հուլիսյան իրադարձությունները: