«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

17/07/2020

«Արցախպրես»-ի   հաղորդմամբ՝ Նորայր Հաջիյանը ծնվել է 1976  թ-ի   հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։

1988 թ-ի հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992 թ-ի դեկտեմբերից մինչև 1995 թ-ի օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24»  ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։

1997-1999 թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։

​2015  թ-ի  օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։

​Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց»  համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։  Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։ Երկար տարիներ աշխատել է   «Ղարաբաղ-Տելեկոմ»  ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

Պահեստազորային Նորայ Հաջիյանը 2016 թ-ի ապրիլին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ակտիվորեն մասնակցել մարտական գործողություններին: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

​Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան»    (04.05. 2007թ.), «Վազգեն Սարգսյան» (14.09.2011թ.), ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ «Արամազ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝   «Մարտական ծառայություն»  (05.04.2016թ.) մեդալով։  Ունի երկու որդի՝ 14 և 11 տարեկան։

Աղբյուր` Artsakhpress