«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

16/03/2021

Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «լուրջ մտահոգություններ»  ունի դաշինքի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, սակայն հավելել է, որ դաշինքն Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար կարևոր հարթակ է, հայտնում է Ahval-ը:
«Ես արտահայտել եմ իմ լուրջ մտահոգությունները, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ` սկսած Միջերկրական ծովի արևելյան շրջաններից, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներ», - նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, սակայն հավելել, թե հավատում է, որ դաշինքը «կարող է գոնե կարևոր հարթակ ստեղծել վերոնշյալ հարցերի քննարկման, խնդիրները բարձրացնելու և տարբեր հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ունենալու համար»:
Հակառակ  նրան, որ Թուրքիան դաշինքի անդամ է 1952 թվականից, վերջին տարիներին  իր կատարած որոշ քայլերով զայրացրել է ՆԱՏՕ–ի անդամ մի շարք պետությունների։
Հաշվի չառնելով բազմաթիվ նախազգուշացումները՝ Թուրքիան 2019 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք էր բերել S-400 հակաօդային պաշտպանության համալիրներ, ինչը հակասում է դաշինքի կանոններին։ Սակայն Թուքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել են միայն 2020 թվականի աշնանն այն բանից հետո, երբ Անկարան փորձարկել էր համակարգը։