«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իտալիայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Սոլովյովի առանձնատունը

06/04/2022

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի վիլլան, որը գտնվում է Իտալիայի Կոմո լճի արևմտյան ափին, չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք փորձել են հրկիզել, հայտնում է Corriere della Sera-ն։

Հրկիզման համար օգտագործվել են անվադողեր։ Սակայն փրկարարներին հաջողվել է արագ մարել։ Ենթադրվում է, որ նրանց ժամանակին զանգահարել է տեղի բնակիչներից մեկը։

Հրատարակությունը հայտնում է նաև, որ վնասվել է ևս մեկ տուն, որը, իբր, պատկանում է հաղորդավարին, որի պատերին գրություններ են թողել։