«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները քննարկել են ազգային անվտանգության մարտահրավերները

29/04/2021

ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել են ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում պետությունների միջև փոխգործակցության խնդիրները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան