«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌՊԼ-ում հայ ֆուտբոլիստների կարգավիճակը հնարավոր է փոխվի

18/02/2022

Լրագրող Նոբել Առուստամյանն իր տելեգրամյան ալիքում խոսել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ ՌՊԼ-ի առաջնությունում լեգեոներների սահմանաչափի հնարավոր փոփոխությունների մասին։
«ՌՊԼ-ում լեգեոներների սահմանաչափը մոտ է փոփոխությանը, գործընկերներն արդեն գրել են հնարավոր նոր ձևաչափի մասին՝ 13 օտարերկրացի + 12 ռուսաստանցի: ՌՖՄ-ի ղեկավարությունն աշխատում է նոր սահմանաչափի նախագծի վրա։ Վալերի Կարպինը նույնպես բազմիցս հանդես է եկել սահմանաչափի վերացման օգտին, նախաձեռնությանը աջակցել են նաև ակումբները: Բայց նոր ձևաչափում կան մի քանի նուրբ կետեր. օրինակ՝ իրավիճակը ԵԱՏՄ երկրների խաղացողների հետ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան): Հիշեցնեմ, որ այժմ նրանք ՌՊԼ-ում լեգեոներ չեն համարվում։ Որքան գիտեմ, նոր նախագծի համաձայն, այս երկրների խաղացողները հայտացուցակում կներառվեն օտարերկրացիների թվի մեջ, բայց երբ խաղադաշտ մտնեն, որպես օտարերկրացիներ չեն համարվի»,- գրում է Առուստամյանը։