«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսլանդիան 20 000 եվրո է հատկացրել երկրի առաջին սևամորթ բնակչի հուշարձանի համար

07/03/2021

Իսլանդական իշխանությունները 20 000 եվրո են հատկացրել երկրի առաջին սևամորթ բնակիչ Հանս Յոնաթանի հուշարձանի համար, Յոնաթանը երկիր էր ժամանել 1802 թվականին: Այս մասին գրում է Iceland Monitor-ը:
Հուշարձանը տեղադրվելու է Դյուպիվոգյուր քաղաքում: Դրա հեղինակը Սիգյուրդյուր Գուդմունդսոնն է:
Հանս Յոնաթանը ծնվել է Կարիբյան ավազանի դանիական գաղութ Սանտա Կրուս կղզում, 1784 թվականին: Մայրը ստրկուհի էր, հայրը ՝ եվրոպացի: 12 տարեկանում տղային բերել են Դանիա: Այնտեղ նա փախել է ստրկությունից, մտել է նավատորմ ու իրեն ազատ մարդ է հայտարարել:
Յոնաթանը դատարանում պայքարել է իր ազատության համար, բայց գործը տանուլ է տվել:
18 տարեկանում նա փախել է Իսլանդիա, որտեղ ապրել է որպես ազատ մարդ: Յոնաթանն ամուսնացել է տեղացի կնոջ հետ և ունեցել է 2 երեխա:
Այժմ Իսլանդիայում ապրում է Հանս Յոնաթանի առնվազն 100.000 հետնորդ:
Իսլանդիայում 2017 թվականին թողարկվել է նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ ՝ «Մարդը, ով իրեն գողացավ»: Ֆիլմի հիմքում Գիսլի Փալսոնի համանուն գիրքն է: