«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուլղարիան մինչեւ 2024 թվականի վերջն ազատվել է ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոյից

31/05/2022

Բուլղարիան մինչեւ 2024 թվականի վերջն ազատվել է ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոյից, Բրյուսելում լրագրողներին ասել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով, ազատման մանրամասները մի քանի օրից կհրապարակվեն։

Պետկովը նշել է, որ ազատումը Բուլղարիային ժամանակ կտա հարմարեցնել իր նավթավերամշակման գործարանը՝ այլ նավթ վերամշակելու համար: Նա նաեւ ասել է, թե «ուրախ է», որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը «կանցնի», եւ «Ռուսաստանի ֆինանսական հոսքերը կդադարեն»։