«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելգորոդի նավթի պահեստում բռնկված հրդեհը բանակցությունների համար հարմարավետ պայմաններ չի ստեղծում. Պեսկով

01/04/2022

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Բելգորոդի նավթային պահեստում բռնկված հրդեհի մասին։ Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ենթադրյալ հարվածը նավթի պահեստին «հարմար պայմաններ չի ստեղծում բանակցությունները շարունակելու համար»՝ հայտնում է kommersant-ը։

Կրեմլի խոսնակն ասել է, որ իրավապահ մարմինները պետք է գնահատեն միջադեպը։ «Նախագահի աշխատակազմը չպետք է գնահատականներ տա, դա պետք է անեն պրոֆեսիոնալները»,- ասել է Պեսկովը։ Պաշտպանության նախարարությունը, սակայն, դեռ չի մեկնաբանել գիշերային միջադեպը։

Բելգորոդի նավթի պահեստում հրդեհն, ըստ նահանգապետ Գլադկովի պնդումների, բռնկվել է տարածքը ուկրաինական երկու ռազմական ուղղաթիռներից ռմբակոծելու հետևանքով: