«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ

09/09/2021

«Օլիմպավանում» կայացել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Նիստը վարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Համաժողովին մասնակցել է 80 անդամից 70-ը։ Օրակարգում էր նաև ՀԱՕԿ նախագահի ընտրության հարցը։
Միակ թեկնածուն գործող նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։ Նախագահի ընտրությունն անցկացվել է բաց։ Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել: