«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսանյութ․ Հայկական դրոշները «ներխուժել են» տրիբունաներ` «Մարսել»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ

18/02/2022

Կոնֆերանսների լիգայի 1/16 եզրափակչի՝ «Մարսել»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ («Ղարաբաղ»–ն իրեն ներկայացնում է որպես Աղդամի ակումբ), հանկարծ տրիբունաներում հայտնվել են Հայաստանի և արցախի դրոշները։

Հայ երկրպագուները տրիբունաներից մեկում ջերմ ընդունելություն են ցուցաբերել խաղադաշտ դուրս եկած խաղացողներին։ Նրանք պարզել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու պաստառներ՝ ի պաշտպանություն Արցախի։ 

Նշենք, որ խաղն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով՝ 3:1։