«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար ներկրվել է 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր

12/12/2021

Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը»,- ասվում է գրառման մեջ։

Նածարարության նախնական տվյալներով, ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի, Սպիտակի և Կապանի բժշկական կենտրոնների միջև։