«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 23 հազար 134 նոր դեպք, մահացել է 33 մարդ

05/02/2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 134 նոր դեպք: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 295 505 դեպք: Ապաքինվել է ևս 17 594 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 071 560: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 15 174 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 747 141 պատվաստում, օրական՝ 4 224: