«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ հաշվի առնելով էներգետիկ ռեսուրսների հարցում ԵՄ կարիքները. Բլինկեն

03/04/2022

ԱՄՆ իշխանությունները պարբերաբար խորհրդակցում են դաշնակիցների հետ Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու շուրջ, սակայն հաշվի են առնում ԵՄ երկրների՝ իրենց անհրաժեշտ էներգառեսուրսները չկորցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին կիրակի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք դա անում ենք ամեն օր: Մենք խստացնում ենք գործող պատժամիջոցները, ներմուծում ենք նորերը, մենք դա անում ենք եվրոպացիների և աշխարհի մյուս գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ»,- ասել է նա: -«Միևնույն ժամանակ, մենք լիովին կենտրոնացած ենք ապահովելու, որ Եվրոպան ունենա էներգիայի ռեսուրսներ, որոնք իրեն անհրաժեշտ են այս եղանակային պայմաններում ոչ միայն այս տարի գոյատևելու համար, այլ նաև հաջորդ տարի»,- հավելել է Բլինկենը։