«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ֆրանսիա

09/11/2021

Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանել է Ֆրանսիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՈւԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ որակավորման H խմբի Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպմանը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Մեր թիմը ժամանել է Լիոնի օդանավակայան, որտեղից ավտոբուսով կմեկնի մրցավայր՝ Գրենոբլ։
Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Գրենոբլ է մեկնել հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Փիլոյան – ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Տիգրան Այունց – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Գևորգ Տարախչյան – «Սևան»
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյանը և Արմեն Հովհաննիսյանը չեն մեկնել Ֆրանսիա վնասվածքի պատճառով։
Երջանիկ Ղուբասարյանը, Անտոնի Կազարյանը և Արտյոմ Գյուրջյանը թիմին կմիանան Ֆրանսիայում։