«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Առանց անգլերենի ու ռուսերենի՝ մոշ աճեցնել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

18/08/2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Կամարիս գյուղ, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը:

Ընկերության ներկայացուցիչը զրույցի ընթացքում հայտնեց, որ իրենց մասնագետներին իրենք են պատրաստում և համոզմունք հայտնեց, որ լավ մասնագետը պետք է պարտադիր անգլերեն իմանա, ինչի վարչապետն արձագանքեց. «Դուք առիթ եք տալիս, որ ես վերադառնամ իմ նախկին հայտարարություններին: Իմ պրակտիկայում շատ է եղել՝ գալիս են, ասում են՝ «այ, երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմով, չի կարում գործ գտնի», ասում եմ՝ քանի՞ օտար լեզու գիտի, ասում է՝ ոչ մի, ասում եմ՝ ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն»:

Վարչապետի խոսքով ժամանակակից աշխարհում բարձրագույն կրթություն ունենալ և գոնե երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է՝ համալսարան գնացած- եկած լինել: «Փաստորեն, առանց անգլերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի, առանց ռուսերենի՝ մոշ աճացնել հնարավոր չի: ԵԱՏՄ շուկան է մեր ամենամեծ շուկան, պատկերացրեք՝ մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճացնի, չի կարա»: