«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնի է դարձել Պուտինի հետ հանդիպելու Թրամփի ցանկության մասին

17/08/2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է առաջիկա ամիսներին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են քննարկման ընթացքին, Թրամփը մտադիր է Պուտինի հետ հանդիպում անցկացնել մինչեւ նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: Նախագահի աշխատակազմում քննարկվում են նման բանակցությունների անցկացման մի քանի հնարավոր ժամկետներ։ Մասնավորապես, հավանականություն կա, որ երկու առաջնորդների հանդիպումը կարող են կազմակերպել սեպտեմբերին Նյու Յորքում։

Ինչպես նշել են NBC News-ի զրուցակիցները, գագաթնաժողովի գլխավոր նպատակը կդառնա միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ համաձայնագրի մշակման առաջընթացի մասին հայտարարությունը: Այսպես, վարկածներից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդիպման ընթացքում կարող են ստորագրել ՌՀՍ-3-ի (Ռազմավարական հարձակողական սպառազինություններ) երկարաձգման շուրջ հետագա բանակցությունների մասին համաձայնագրի նախագիծը:

Ինչպես սպասվում է, Թրամփի կողմից նման քայլը ամերիկացիներին ցույց կտար, որ նա կարող է կարեւոր համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ, եւ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ նախագահի իմիջի վրա դրական ազդեցություն կունենար:

Հուլիսին ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել նաեւ՝ ընտրություններից առաջ Պուտինի հետ հանդիպելու Թրամփի մտադրության մասին: Ընդ որում, նշվում էր, որ խորհրդականները զգուշացրել են ԱՄՆ նախագահին՝ ԱՄՆ-ի համար նման հանդիպման անօգուտ լինելու մասին։