Հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը մահացել է
23/10/2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված Ռոբերտ Եղիազարյանը մահացել է: Նա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում էր ստացել:
«Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները` ուղղված խաղաղ բնակչության թիրախավորմանն ու ոչնչացմանը, պետք է խստագույնս դատապարտվեն»,- գրել է Սանոսյանը: