«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրակոցներ Երևանում. 1 անձ հրազենային վիրավորում է ստացել. shamshyan.com

24/05/2021

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանութան կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:  Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:  Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի, բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Նաջարյանի գլխավորությամբ, պարզել են հանցագործության վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: