«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանում առաջարկել են կրճատել աշխատանքային շաբաթը՝ զբաղվածությունը պահպանելու համար

30/03/2022

Ռուսաստանի անկախ արհմիությունների դաշնության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Շերշուկովը հայտարարել է, որ աշխատաշուկայում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումներից մեկը կարող է լինել ավելի կարճ աշխատանքային շաբաթվա ներդրումը՝ փոխանցում է ТАСС-ը։

«Թերևս իմաստ ունի կրճատել սովորական աշխատանքային ժամերի տևողությունը, որպեսզի նույն դրույքաչափը առանց աշխատավարձի կորստի բաժանվի մի քանի աշխատողների վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը հայտարարել էր, որ Ռուսաստանում զանգվածային կրճատումներ չեն նախատեսվում, և նշել, որ ներկա պահին շատ ռուսական ընկերություններ դադարեցնում են աշխատանքը՝ արտադրական և լոգիստիկ գործընթացները վերակազմավորելու նպատակով։

Մինչ այդ էլ ՌԴ աշխատանքի նախարարությունը վստահեցնում էր, որ պետությունը շարունակում է ժամանակին կատարել բոլոր սոցիալական պարտավորությունները, այդ թվում՝ կենսաթոշակների ու աշխատավարձերի ժամանակին վճարումները: