«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը մոտեցել է 10 000-ին

24/06/2020

Իրանում նախօրեին կորոնավիրուսի հետևանքով մահվան 133 դեպք է գրանցվել․ երկրում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը մոտեցել է 10 000-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարիի հայտարարությանը։

Նա նշել է, որ վերջին մեկ օրում հաջողվել է ևս 2531 կորոնավիրուսային վարակակիր հայտնաբերել:

Ապրիլի յոթից ի վեր 2,5 ամսվա մեջ առաջին անգամ հիվանդությունից օրական մահացածների թիվը հասել է 133-ի։

Փետրվարի 19-ին երկրում առաջին վարակակրի հայտնաբերման օրից ի վեր այստեղ գրանցվել է վարակման 212 501 դեպք, որից 9996-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ ապաքինվել է 172 096 մարդ։

Իրանում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ամեն օր (բացառությամբ միայն մեկ օրվա) կորոնավիրուսի ավելի քան 100 զոհ է լինում։ Նշվում է, որ ցուցանիշների այս աճը կապված է Իրանում հունիսի սկզբին վարակակիրների թվի զգալի մեծացման հետ, ինչն էլ պայմանավորված է կրոնական միջոցառումների անցկացմամբ և ռեստորանների ու մզկիթների գործունեության վերսկսմամբ։

Աղբյուրը`  Tert.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am