«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լուկաշենկոն գոհ է համատեղ զորավարժություններից և մտադիր է մասնակցել դրանց

18/02/2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ գոհ է համատեղ զորավարժություններից և մտադիր է նաև վաղը մասնակցել դրանց։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը շաբաթ օրը  բալիստիկ հրթիռների ուսումնական արձակմանը կհետևի իրավիճակային կենտրոնից։
«Ես արդեն եղել եմ ռուս-բելառուսական զորավարժություններին, հետևեցի և՛ ռուսական, և՛ բելառուսական ստորաբաժանումներին: Շատ տպավորիչ էր: Դե, ինչպես ասացիք, վաղը, եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ձեզ հետ ներկա կլինենք հետաքրքիր իրադարձության»,- ասել է Լուկաշենկոն։
«Ոչ թե ներկա կլինենք, այլ կմասնակցենք»,- ուղղել է Պուտինը։
«Կմասնակցենք, այո՛»,- համաձայնել է Բելառուսի նախագահը։