«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոլարի գինը սպառնում է տուրիզմին ու ներդրումներին

18/07/2022

Դոլարային արտահայտությամբ Հայաստանում թանկացել է նաև տուրիզմը` հյուրանոցներն ու հարակից ծառայությունները։ Շինարարական ոլորտը նույնպես, մեր զրուցակցի համոզմամբ, անմասն չի մնալու բացասական ազդեցությունից, քանի շինանյութերի գինը կտրուկ աճել է։

Կայունացած դրամն ազդելու է նաև Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Վահրամ Միրաքյանի տեղեկություններով, որոշ ներդրողներ արդեն սառեցրել են իրենց ծրագրերը` սպասելով հետագա զարգացումներին։

«3.5 մլն դոլարանոց մի ծրագիր կար, որի գինը հիմա 4 մլն–ից էլ անցել է»,– ասաց Միրաքյանը` հավելելով, որ խոշոր ներդրողը որոշել է ժամանակավորապես ձեռնպահ մնալ իր ծրագիրն իրականացնելուց։

Էժան դոլարն արդեն վնասել է նաև ՏՏ ոլորտին։ Միրաքյանի կանխատեսմամբ, այստեղ ևս աշխատողների թվաքանակի կրճատումներ են սպասվում։

«Եթե, օրինակ, X ընկերությունը ամսական պայմանական 100 000 դոլար էր ստանում ու բաժանում 20 աշխատողի, հիմա, որպեսզի այդ նույն աշխատավարձերը պահպանի, պետք է ամիսը 130 000 դոլար ստանա, կամ 2-3 աշխատողի աշխատանքից ազատի, որ կարողանա մյուսների աշխատավարձը պահպանել»,– պարզաբանեց Միրաքյանը։