«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կեղտոտ ասֆալտ

01/08/2022

Ասֆալտը աղտոտում է օդը։
Երբ ասում ենք, որ ճանապարհները աղտոտում են օդը, նկատի ունենք մեքենաները։ Բայց աղտոտմանը նպաստում է նաև ճանապարհի մակերեսը։ Ասֆալտի մեջ կան ցնդող նյութեր, որոնք վնասակար են առողջության համար (ինչպես անուշաբույր ածխաջրածինները) և որոնք դուրս են թռչում դրանից որոշակի ջերմաստիճանում։ Յեյլի հետազոտողները Science Advances-ում գրում են, որ այդ նյութերի մեծ մասը ասֆալտից դուրս է թռչում 140 ° C ջերմաստիճանում, այսինքն՝ այն ջերմաստիճանում, որով այն դրված է ճանապարհին: Բայց նույնիսկ 60 °C ջերմաստիճանում ցնդող աղտոտիչների քանակը մնում է բարձր և հաստատուն՝ առնվազն մի քանի օր: Նման ջերմաստիճանը՝ 60 ° C, բնորոշ է արևոտ ամառային մի քանի խոշոր հարավային քաղաքների ասֆալտի համար: Ի դեպ, արևը ասֆալտային նյութերի օդ արտանետումը խթանող կարևոր գործոններից է։ Նույնիսկ չափավոր լույսի ներքո ճանապարհների ասֆալտից նման նյութերի արտանետումն ավելանում է 300%-ով, թեև աշխատանքի հեղինակները չգիտեն, թե ինչու է լույսն այս կերպ ազդում դրա վրա։
Ասֆալտը օգտագործվում է ոչ միայն ճանապարհների վրա, այլ նաև տանիքների վրա: Հետազոտողները հաշվարկել են, որ Հարավային Կալիֆորնիայում ճանապարհների և տանիքների ասֆալտը տարեկան մթնոլորտ է արտանետում 1000-ից 2500 տոննա աղտոտող նյութեր, և դա կարող է ավելին լինել, քան այն, ինչ օդ է արտանետվում ավտոմեքենաների շարժիչներից: Ավելացնենք, որ փորձարկումների համար վերցվել են թարմ ասֆալտի նմուշներ։ Հետաքրքիր կլիներ պարզել, թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի ասֆալտը դադարի որեւէ բան արտանետել։ Թեև, միգուցե, հաշվի առնելով որոշ քաղաքներում ճանապարհային աշխատանքների ինտենսիվությունը, դրանցում ասֆալտը պարզապես չի հասցնում ծերանալ և հասնել նման վիճակի։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am