Թուրքական «Հըզըր» զրահամեքենաներն արտահանվել են Աֆրիկա

«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը չի հայտնում, թե արտահանումը կոնկրետ որ երկիր է իրականացվել։

Թուրքական «Հըզըր» զրահամեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2016 թ․ նոյեմբերին։ Արտադրող «Katmerciler» ռազմարդյունաբերական ընկերությունը հայտնում է, որ 20,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրն աֆրիկյան երկրի հետ կնքվել է 2019 թ․ հուլիսին։ Գործարքով նախատեսված է, որ առաքումները կավարտվեն մինչև այս տարվա վերջ։

Նշենք, որ թեև թուրքական աղբյուրները չեն նշում պատվիրատու երկրի անունը, չի բացառվում, որ արտահանումն իրականացվել է Լիբիա, որտեղ գործող «Ազգային համաձայնության կառավարության» հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունը առավել խորացել է 2019 թվականից։

Աղբյուր` Artsakhpress