«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՌԴ կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ

24/02/2022

Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ անհիմն և անօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Անկարան դեմ է պետական սահմանները բռնի փոխելու ցանկացած փորձի, ընդգծվում է փաստաթղթում։
«Թուրքիան հանդես է գալիս բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման օգտին։ Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ։