«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջրականում Ադրբեջանն ու Թուրքիան բարեկամության զբոսայգի կստեղծեն

06/07/2021

Ադրբեջանը Լեռնային Ղաբարաղի Ջրական (Ջեբրայիլ) քաղաքում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծի։  Թուրքիան նպատակի իրագործման համար կտրամադրի մեկ միլիոն տնկի:

«Միևնույն ժամանակ, Ջրականում (Ջեբրայիլ)  կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում դասընթացներին ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ:  Մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար պայմաններ կստեղծվեն», - ասել է Ալիևը:

Ըստ նրա` թուրքական կողմը հատուկ այս նպատակի համար կտրամադրի մեկ միլիոն տնկի: