«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեյցարիան հանում է կորոնավիրուսային սահմանափակումների մի մասը

02/02/2022

Շվեյցարիան կարծում է, որ կորոնավիրուսը վերածվում էնդեմիկ հիվանդության և փետրվարի 3-ից հանում է սահմանափակումների մի մասը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Դաշնային խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է փետրվարի 2-ին:

«Ավելի շատ նախանշաններ են ցույց տալիս, որ ճգնաժամն ավարտվում է և սկսվում է էնդեմիկ փուլը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, որոշվել է փետրվարի 3-ից հանել պարտադիր կարանտինը կորոնավիրուսով հիվանդների ուղիղ կոնտակտավորների համար, ինչպես նաև տանից հեռավար պարտադիր աշխատելու որոշումը: Շարունակում է ուժի մեջ մնալ ինքնամեկուսացման պայմանը բոլոր նրանց համար, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: