«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

8 հայ պատանի ըմբիշներ կպայքարեն մեդալների համար. Ըմբշամարտի Մ15 ԵԱ

29/05/2021

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ըմբշամարտի Մ15 Եվրոպայի առաջնությունը, որին բավականին հաջող է մասնակցում Հայաստանի հավաքականը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Յուրա Կարապետյանը և 52 կգ քաշային Պետրոս Աշկարյանը։ Բրոնզե մեդալի համար կպայքարեն 38 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը և 85 կգ քաշային Գրիշա Ոսկանյանը։
Սփոփիչ գոտեմարտեր կանցկացեն 38 կգ քաշային Կարեն Բաղդասարյանը, 41 կգ քաշային Արթուր Բրոյանը և 75 կգ քաշային Էրիկ Կարապետյանը։