ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, պետությունների միջեւ լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա, ճապազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Գլխավոր քարտուղարը խոր մտահոգությամբ է հետեւում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պահպանվող լարվածության աճին: Նա առավելագույն զսպվածության կոչ է անում՝ երկու երկրների միջեւ լայնամասշտաբ հակամարտությունը աղետ կդառնա»,- ասել է Դյուժրիկը:

Աղբյուր` News.am