«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը Վրաստանին հորդորել է հաղթահարել ՌԴ հետ դժվարությունները «վեցի պլատֆորմի» համար

17/06/2021

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Թբիլիսիի հետ քննարկել է «վեցի պլատֆորմի»  շրջանակում Վրաստանի ու Ռուսաստանի փոխգործակցությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես իմ եղբոր (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի) հետ առաջարկով ենք հանդես եկել։ Ո՞րն է մեր առաջարկը։ Եկեք ստեղծենք վեց երկրների համագործակցության պլատֆորմ։ Տարածաշրջանում կայունություն ստեղծենք։ Այստեղ կա Վրաստանի ու Ռուսաստանի պահը, մենք հարցը քննարկել ենք Վրաստանի վարչապետի հետ, ասել եմ, որ դա շահավետ է Վրաստանին, եկեք անենք դա։ Մենք ուզում ենք, որ հաղթահարեք Ռուսաստանի հետ դժվարությունները», – ասել է Էրդողանը։
Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ վեցի պլատֆորմին կարող են մասնակցել Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և ցանկության դեպքում, Հայաստանը։