«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Սարգսյանը Արիության մեդալով մի շարք զինծառայողների է պարգևատրել

02/08/2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 30-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել.
Արիության մեդալով՝
Հայկ Հովհաննեսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ (հետմահու)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Կորյուն Արայիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Դավիթ Գառնիկի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային (հետմահու)
Վաչագան Արտուշի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Մարտական ծառայության մեդալով՝
Անդրանիկ Լևոնի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գոռ Արմենի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Զախար Հակոբի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,-նշված է հրամանագրում: