«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Արփի լճից Կառնուտի ջրամբար ոռոգման ջուր չի հասնում․ հազարավոր հեկտար ցանքատարածքներ մնացել են առանց ոռոգման

24/06/2021

Ախուրյանի տարածաշրջանի մոտ 10 գյուղերի տնտեսությունները մի քանի հազար հեկտար ցանքատարածքները ոռոգելու հնարավորություն չունեն: Պատճառը Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային պաշարի  երեք անգամ պակաս ծավալն է: Ալփի լճից Կառնուտի ջրամբար  օրվա ընթացքում ոռոգման նպատակով ջուր  գրեթե չի հասնում: Ուժեղ քամիների  ու չորային եղանակների պատճառով դաշտերի հացահատիկի  բերքը դեռ չհասած՝ դեղնել է, բայց բերքահավաքին դեռ երկու ամիս ժամանակ կա։ Երկու ամիս է՝ հողագործները  ցանքերը ոռոգել չեն կարողանում, իսկ հողը ճաքել ու քարացել է։

«Էս ամսին, էս դաշտի վիճակը էսպես չպտի էղներ, մեկ ամիս հետո հաց չի էղնի ստեղ, քամին մի կողմից, ջուր չեղնելն էլ՝ մյուս․․․ Չորցե կթափի, ծխախոտով կվախենաս դաշտին մոտիկ գաս, պաժառ կընկնի»,- ասում է հողագործներից մեկը։

Ախուրյանի տարածաշրջանի  հեկտարներով ցանքատարածքները զբաղեցնում են ոչ միայն հացահատիկային մշակաբույսերը, բարձրակարգ այս հողերում ամենաշատ կարտոֆիլն է մշակվում։ Անջրդի են մնացել նաև կարտոֆիլի, բանջարաբոստանային այլ մշակաբույսերի հարյուրավոր հեկտար ցանքատարածքներ:

«Կարտոֆիլ ունիմ  հեկտար ու հազար մետր, ջրել եմ մոտ 5000 մետրը, 6000 մետրը  ջրելու համար 10 օր առաջ ջուր եմ ուզե, բայց չեն տվել։ Հերթ է, ընձնից առաջ շատ մարդ կա հերթի մեջ, ստիպված պտի սպասեմ ու համբերեմ»,- դժգոհում է կառնուտցի հողագործը։

Ոռոգման ջուրը մյուս գյուղերից ջրամբարի կողքին գտնվող Կառնուտ գյուղ է հասնում միայն գիշերային ժամերին, այդ ընթացքում էլի դաշտերը ոռոգել չեն հասցնում, ջրի հերթ է, ինչի պատճառով իրար մեջ կռիվներն անպակաս են։

«Ահավոր վիճակ է․ ես, կոպիտ ասած, մարդկանց կխաբեմ, էս մարդիկ էլ ընձնից կնեղվին, ջուր կուզեն սաղ օրը, բայց ջուր չկա, որ ես ցերեկները տամ գյուղացիներին»,- նշում է «Շիրակ» ՋՕ Կառնուտի 4-րդ տեղամասի ջրբաշխ Սարգիս Գրիգորյանը։

Այս պահին Կառնուտի ջրամբարում մոտ 5,5 միլիոն խորանարդ մետր ջուր կա կուտակված, ինչը ոռոգման ամբողջ սեզոնի համար բավարար չէ։ Ջրամբարում եղած ջրի պաշարը նախատեսվածից պակաս է եռակի։ 24 միլիոն խմ տարողության ջրամբարում  ոռոգման սեզոնին հասցնում էին մշտապես կուտակել  մինչև 11 միլիոն խմ ջուր։ Իսկ ջրամբարը հիմնականում սնուցվում է Արփի լճից։

«Ցերեկվա ժամերին Շիրկանալի տակի գյուղերն են ոռոգում դաշտերը, գիշերային ժամերին ջուրը կուտակվում է Կառնուտի ջրամբարում։ Հայտ ունենք՝  5000 լիտր վայրկյանում ջուր է բաց թողնվում Արփի լճից»,- հավաստիացնում է «Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։

ՋՕՄ-ի պատասխանատուն խոստացավ գյուղացիներին մի քանի օրից ոռոգման ջուր բաշխել, բայց և նշեց՝ չորային եղանակները եթե շարունակվեն,  խնդիրներ էլի կունենան: «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության հաշվեկշռում են նաև Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարները, որոնցում բավարար ծավալի ջուր կա  հողագործների պահանջարկը լրացնելու համար։

Աղբյուր՝  shantnews.am