«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած սցենարի. եթե հարկ լինի, կգնանք փողոցային պայքարի. Արտյոմ Ծառուկյան

17/06/2020

Գլխավոր դատախազի խորհրդարանական ելույթը համոզեց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փետրվարին հայտնաբերված փաստաթղթի հարցով արդյոք հնարավոր չէ՞ր այս ամիսների ընթացքում ստուգողական գործողություններ իրականացնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյան:

«Մեր պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում օրեր առաջ հրապարակվել էր դատախազի ցուցադրած փաստաթուղթը, որտեղի՞ց դա նրանց: Մեկ օրում մեր գրասենյակներից մեկում երկու խուզարկություն է եղել: Սա քաղաքական մեկ կենտրոնից հնչած հրահանգի իրականացում է, բայց մենք չենք ընկրկելու: Ծառուկյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև առերեսում չի եղել, հնարավոր է՝ այդ առերեսման արդյունքներով կարիք չլիներ, որ դախատազը գար ԱԺ»,- ասել է պատգամավորը:

Ըստ Արտյոմ Ծառուկյանի՝ վարչապետ Փաշինյանն անձամբ է ուղղորդում ԲՀԿ նախագահի դեմ արշավը, և քաղաքական քայլերին զուգահեռ՝ այս փուլում լայնածավալ ստուգումներ են ընթանում նաև «Մուլտի գրուպում»։«Քաղաքական հետապնդումների շղթան սկսվել է մեր քաղխորհրդի հայտնի նիստից հետո, դա չի կարող պատահական լինել: Կա հրահանգ՝ աշխատել ԲՀԿ նախագահի դեմ: Մենք գնալու ենք մինչև վերջ՝ օրինականության հաստատման ճանապարհով: Մեր ձեռքի տակ եղած բոլոր օրինական միջոցները կիրառելու ենք, թեև դեռևս որոշում չունենք՝ պահանջե՞լ արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ երկու տարում կառավարությունը որևէ ոլորտում չի հաջողել, իսկ այսօր, համավարակով պայմանավորված, իրավիճակն առավել քան օրհասական է. «Մեզ համար կարևոր են ոչ թե քաղաքական նկրտումները, այլ երկրի և մեր քաղաքացիների անվտանգությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ մեր նկատմամբ նման քայլեր են նախաձեռնում: ԲՀԿ-ի հանդեպ հակաօրինական քայլեր իրականացնողները պատասխան են տալու, նրանք չեն կարողանալու արդարանալ, թե վերևից իջեցված հրահանգ էին կատարում»:

Արտյոմ Ծառուկյանի պնդմամբ՝ իշխանությունը չի կարող խոստովանել, որ քաղաքական հետապնդում է իրականացնում, և տարբեր արդարացումներ է բերում, մինչդեռ հանրության համար լիովին ընկալելի են եղածի դրդապատճառները. «Մեր խնդիրը որևէ անձի հետ կապված չէ: Եթե հարկ եղավ՝ կգնանք փողոցային պայքարի: Արտակարգ դրությունը, ցավոք, թույլ չի տալիս հանրային հավաքներ իրականացնել: Համավարակի տեմպերի թուլացումից հետո մենք հնարավոր է հանրահավաքներ անենք»:Պատգամավորի պնդմամբ՝ ԲՀԿ-ն պատրաստ է ցանկացած սցենարի՝ իր անդամների և կողմնակիցների հանդեպ հետապնդումների: «Իշխանությունն իր գործողություններով մեզ չի կանգնեցնելու: Իշխանության այս գործելակերպը վատ ազդակներ է հաղորդում, և կարելի է ենթադրել, որ Ծառուկյանին կկալանավորեն»,- ամփոփել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am