«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Lա Լիգա․ Ատլետիկոն մրցավարի կողմից ավելացված ժամանակում երկու գոլ խփեց Վալենսիային և հաղթեց

23/01/2022

Լա Լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Վալենսիային»։

25-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Յունուս Մուսան։ 44-րդ րոպեին «չղջիկների» առավելությունը կրկնապատկեց Հուգո Դուրոն։

64-րդ րոպեին Մաթեուս Կունյան կրճատեց հաշվի տարբերությունը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Դիեգո Սիմեոնեի սաները կարողացան ևս երկու գոլ խփել և գերկամային հաղթանակ տոնել։ Աչքի ընկան Անխել Կորեան և Մարիո Հերմոսոն:

«Ատլետիկոն» վաստակեց 36 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։ «Վալենսիան» 29 միավորով 9-րդ տեղում է։