«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսսին Հռոմի պապի ստորագրությամբ շապիկ է նվեր ստացել

24/01/2022

Կաթոլիկ եկեղեցու Լիոնի թեմի առաջնորդ Էմանուել Գոբիլյարը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ստորագրությամբ շապիկ, տեղեկանում են թեմի առաջնորդի թվիթերյան էջից։

«Այսօր ես Լիոնել Մեսսիին նվիրեցի Վատիկանի առաջին պաշտոնական մարզաշապիկը, որը ստորագրել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, նրա օրհնությամբ։ Մեսսին հավատացյալ մարդ է, նա ինձ ասաց, թե որքան կարևոր է նրա համար այս ժեստը։ Մենք միասին աղոթեցինք»,- թվիթերում գրել է Գոբիլյարը:

Աղբյուր  ArmSport.am