«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Խաղաղության արմատներ ձգող ազգեր. Christian Science Monitor-ի անդրադարձը Հայաստանի ժողովրդավարությանը

17/06/2020

Հայաստանի անվտանգության մոտեցումների վերաձևակերպումն ու ոչ բռնի, թավշյա հեղափոխության ցանած խաղաղության ծիլերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են. The Christian Science Monitor-ն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Գլոբալ խաղաղության ինդեքսում Հայաստանի մասին ձևակերպումներին։

«Աշխարհի երկրների կեսից ավելին ունեն սպանությունների ավելի ցածր մակարդակ, քան 12 տարի առաջ, կեսից ավելին կրճատել են ռազմական ծախսերը: Անցյալ հինգ տարիներին ահաբեկչությունից մահվան դեպքերը կիսով չափ նվազել են: Այնուամենայնիվ, անկարգությունները և ընդհանուր գործադուլները մեծ թափ են առել աշխարհում: Անցյալ տարվա ընթացքում 96 երկրում իրականացվել է առնվազն մեկ բռնի բողոքի ակցիա: Հայաստանի առաջընթացը հիմնականում կապված է 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ. երկիրը վերականգնել է ժողովրդավարությունը, այնուհետև վարչապետ ընտրել բարեփոխումների կողմնակից լրագրող Նիկոլ Փաշինյանին: Նա առաջնորդի այն տեսակն է, որն ասում է. «Ես հավատում եմ, որ մեր քաղաքացիներն իրենց պահվածքով լեռները գլխիվայր շուռ կտան»: Սակայն նրա առանցքային կողմնորոշումը եղել է անվտանգության հայեցակարգի ընդլայնումն ու վերափոխումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրում է The Christian Science Monitor-ը:

Խմբագրական խորհրդի հրապարակած հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը անվտանգությունը չի տեսնում ռազմական պրիզմայի միջով: Փոխարենը նա անվտանգությունը դիտարկում է կոռուպցիան արմատախիլ անելու, օրենքի գերակայությունը բարելավելու, տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, Հայաստանի տնտեսությունն ու առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու տեսանկյունից: Համաձայն ցուցանիշներից մեկի` երկրում ազատազրկման մակարդակը հեղափոխությունից ի վեր նվազել է մեկ երրորդով: Փաշինյանը նաև կատարել է փորձեր կանխելու բախումը Ադրբեջանի հետ: Հոդվածը հիշատակում է 2016-ի ապրիլյան պատերազմը և նշում, որ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո սկսված բանակցությունները դադարեցրել են բռնությունը և խաղաղ հանգուցալուծման հույսեր առաջացրել:

«Պարոն Փաշինյանն այս առաջընթացը վերագրում է բեկումնային կետի` «2018-ի հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի հավաքական գիտակցությանը»: Եվրասիայի տարածաշրջանը հաճախ ունենում է առաջնորդներ, որոնք ժողովրդավարությունը դիտում են որպես ազգային անվտանգության սպառնալիք, մինչդեռ Հայաստանում ժողովրդավարության վերածնունդը բարելավել է իր անվտանգությունը: Այն նաև բարձրացրել է երկրի վարկանիշը գլոբալ վարկանիշային աղյուսակի ևս երկու մակարդակում՝ ազատության և կոռուպցիան զսպելու:                    Խաղաղությունը դրական ուժ է, որը չափելի է: Երբ Հայաստանի նման մի ամբողջ ժողովուրդ ելնում է ոտքի, որպեսզի ընդունի այն, աշխարհն այդ առիթով կատարում է նշումներ` «մեկ այլ սար էլ տեղից շարժվեց»»,-նշված է հոդվածում:

Աղբյուրը` Armenpress

Կայքը` Generalnews.am